English belowՕրեր առաջ ահազանգ ստացանք այն մասին, որ Մարտունիում առանց պետ համարանիշների մեքենայով մի անհայտ անձ քարշ էր տալիս երկու շուն: Մեզ հաջողվեց պարզել այդ մարդու ինքնությունը: Նա Ճամբարակի Այգուտ գյուղի բնակիչ Դավիթ Լազարյանն էր: Այսօր գնացինք Ճամբարակ, գտանք նրան: Նման բան իհարկե չէին սպասում, քանի որ Հայաստանում դեռ սովոր չեն, որ կենդանիներին նեղացնելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ: Սկզբից հազար ու մի տեսակի ստեր հորինեց: Նախ ասաց, որ իրեն անծանոթ թափառական շներ էին, որոնք կերել էին իր կենդանիներին: Հետո ասաց, որ իր շներն էին, որոնց ինքն ուղղակի մեքենայից կապել էր՝ պատժելու նպատակով, ու քարշ չէր տվել ու էլի մեկը մեկին հակասող տարբեր ստեր: Սակայն մենք մոտակա գոմի միջից գտանք շներին: Շների վրա հայտնաբերված բազմաթիվ նոր վերքերը խոսում էին այն մասին, որ նրանց լավ էլ քարշ են տվել, իսկ հին սպիացած վերքերը խոսում էին այն մասին, որ սա առաջին դեպքը չէր…Նշենք, որ շներին գոմում հայտնաբերելուց հետո, Դավիթը մեր ահից ուղղակի փախել ու թաքնվել էր տանը և նրան այնտեղից կարողացան դուրս բերել ոստիկանները: Ոստիկանությունում դիմում ենք գրել ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլ նաև առանց պետ համարանիշների, առանց ապպա-տեխզննման մեքենան վարելու համար, ինչը ինքն իրենով բավականին լուրջ տուգանքների հետ է կապված: Իսկ շներին բերեցինք մեզ հետ: Այժմ նրանք մեր կենտրոնում են, ստացել են առաջին օգնություն, վաղը կգնան բժշկի: Նրանց կոչել ենք Առչո և Բուռչո: Հրավիրում ենք ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ան ուշադրությունը և կառավարությանը ևս մեկ անգամ խնդրում արագացնել կենդանիների պաշտպանության օրենքի նախագծի ընդունումը, քանի որ նման մարդկանց պատժելու համար օրենքի պատճառով երբեմն ստիպված ենք լինում ինքնադատաստան տեսնել, ինչը սխալ է, բայց այլընտրանք չունենք, քանի որ չկա օրենք:Several days ago we received call about a man, who tortured 2 dogs by druging by his car.We found out who was that. That was David Lazaryan, form village Chambarak. We went to Chambarak and found him. They were shoched to see us because in Armenia people are not still used to be punished for torturing animals. He lied a lot, like those were stray dogs, who ate his animals… later told those were his dog and many other lies. But soon we found dogs in nearby barn. Dogs had many fresh and old founds, which showed there have been tortured not the first time. We should mention that after finding dogs David just escaped and hided himself at home and only Police could make him go out. He was so scared of us. As Armenia does not have animal protecting legislation, we found many other infraction, like his car was not with license plate etc. Dogs are in our shelter now, recovering. Tomorrow we will take them to vet. We called the Archo & Burcho.
Posted by DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ on Monday, July 30, 2018