65-ամյա, աշխարհահռչակ հայ դերասանը ֆեյսբուքյան մեկնաբանություններով «աղջիկ է խոսեցնում». իր հեռախոսահամարն է տալիս ու հանդիպման հրավիրում (լուսանկարներ)

Ամերիկահայ աշխարհահռչակ դերասան Քեն Դավիթյան իր 65 տարեկանում ընտրել է կուտակված լիցքերը պարպելու շարքային տարբերակ: Մշտապես ուշադրության սովոր դերասանը փոխվել է դերերով ու այս անգամ ինքն է առաջարկում ֆեյսբուքյան օգտատերերին կապի դուրս գալ իր հետ:

LosArmNews.com կայքի ուշադրությունից չվրիպեց մասնավորապես մի լուսանկար, որի մեկնաբանություններից երևում է, որ դերասանը, չնայած իր տարիքին ու ունեցած ճանաչմանը, չի կարողանում անտարբեր անցնել գեղեցիկի կողքով: Դավիթյանը ֆեյսբուքյան օգտատեր, 2 երեխաների մայր Փառանձեմ Խաչատրյանի լուսանկարի տակ հաճոյախոսել է կնոջն ու հրապարակային իր հեռախոսահամարը տվել՝ զանգելու ու հանդիպելու առաջարկով:

Ինչպես երևում է՝ օգտատերը դերասանի առաջարկն անպատասխան է թողել. հաջողվել թե ձախողվել է երիտասարդ կնոջ հետ շփման եզրեր գտնելու փորձը, ասել չենք կարող: Չնայած ակնկալում ենք, որ հրապարակային հեռախոսահամար տրամադրող դերասանն այն աստիճան նրբանկատ կգտնվի, որ մեր այս հրապարակումից հետո կկիսվի «աղջիկ խոսեցնելու» իր փորձի արդյունքներով:

LosArmNews.com