Աշոտ Արսենյանն իմ դեմ մահափորձ է կազմակերպել. ռուսաստանաբնակ հայ գործարարը դիմեց Փաշինյանին (տեսանյութ)

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց տեղի գործարարների հետ։ Հանդիպման մեկնարկին գործարար, ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանը վարչապետին խնդրեց բացահայտել իր խոսքով՝  Աշոտ Արսենյանի կողմից իր նկատմամբ իրականացված մահափորձի պատճառները։

Գործարարին լսելուց հետո՝ վարչապետն ասաց․ «Ես լսեցի այդ պատմությունը, ոչ մի խոչընդոտ չկա, որ այդ պատմությունը մանրամասն քննվի։ Ես հիմա չեմ կարող որևէ գնահատական տալ, դա հաստատ կստուգվի։ Իմ այս հայտարարությանը հրապարակային հայտարարություն է, որին հետևում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մենք նաև ուղիղ եթերում ենք, ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները լսում են և նույնիսկ մինչև իմ Հայաստան վերադառնալը այս ամեն ինչը կստուգեն։ Այդ պատմությունը, որ պատմում եք, թե 6-րդ վարչություն կանչեցին, ծեծեցին, կստուգվի»: