Ավելի քան 200 կուրսանտներ լեյտենանտի կոչում ստացան և մեկնեցին ծառայության վայրեր։ Նրանց շարքում մի քանի աղջիկներ կան։
Շնորհակալություն կուրսանտ աղջիկներին Զինված ուժերում ծառայելու ընտրություն կատարելու համար։ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ քաջալերել աղջիկներին, որ մտածեն բարձրագույն զինվորական կրթություն ստանալու տարբերակի մասին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կանանց ներգրավումը հայկական Զինված ուժերում կբարձրացնի ծառայության որակը:
Նշենք, որ այսօր լեյտենանտի կոչում են ստացել ավելի քան 200 շրջանավարտներ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am