Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը

Թերթը գրում է, որ Գրիգորյանների ընտանիքից միայն դուստրն է մնացել Էջմիածնում։

Արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի պահանջարկը, աշխատում է 10 տոկոս ծանրաբեռնվածությամբ, քանի որ զրկվել է եկամտաբեր բիզնեսից»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` Էջմիածնում է մնացել միայն Մանվել Գրիգորյանի դուստրը` Նաիրա Գրիգորյանը, որ Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է: Նա արձակուրդում է, որն ավարտվելու է սեպտեմբերին, և չի բացառվում, որ արձակուրդի ավարտից հետո աշխատանքից ազատվելու դիմում գրի:

Թերթը նշում է` դժվար է նման, մեղմ ասած, խախտված հեղինակությամբ արդարադատություն իրականացնել: