LosArmNews.com կայքը, շարունակելով «Աստղային մեքենաներ» շարքն, այս անգամ մեքենասեր ընթերցողների համար հարցազրույց է վարել դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ:
Այս պահին Մանոն վարում է Mitsubishi Pajero մակնիշի մեքենա:
–Քանի՞ տարեկանից եք մեքենա վարում:
-Երևի 29 տարեկանից, ավտոդպրոցում եմ վարել սովորել:
-Ո՞րն է եղել Ձեր առաջին մեքենան:
-Առաջին մեքենաս եղել է Peugeot մակնիշի, մինչ հիմա 3 մեքենա եմ փոխել:
-Համբերատա՞ր վարորդ եք:
-Շատ համբերատար եմ, շատ եմ սիրում վարել, ղեկին ինձ ավելի հանգիստ եմ զգում, քան առօրյա կյանքում))) Դա միակ տեղն է, որտեղ ես մենակ եմ մնում, ես ու իմ մտքերը: Չափից դուրս հանգիստ եմ վարում, որն ուրիշներին նույնիսկ կարող է նյարդայնացնել:
-Ունե՞ք մշտական ուղևորներ:
-Ոչ, ես ու երաժշտությունը:
-Ի՞նչ երաժշտություն է հնչում մեքենայում:
–Հիմնականում ջազ. կան երգեր, որոնք մշտապես հնչում են, դրանց թվում՝ Etta James-At last, Summertime-ի տարբեր cover-ներ.. Քանի որ մեր աշխատանքը կապ ունի նաև երաժշտության հետ, այն գործերը, որոնք պիտի մտածեմ, բեմադրեմ, դրանք ևս սլում եմ մեքենայում ու մտածում:
-Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:
-Տան բանալիները)))
-Ամսվա կտրվածքով որքան գումար եք վճարում որպես տուգանք:
-Շատ քիչ, հիմնականում հոծ գծերն եմ տրորում, բայց հազվադեպ՝ ամսվա մեջ 1-2 անգամ:
-Ամսվա ընթացքում որքան գումար եք հատկացնում վառելիքի համար:
-Հիմնականում ամուսինս է դրանով զբաղվում, բայց եթե ես՝ անձամբ, ամսվա մեջ մոտ 30 հազար: