«Ոչ մի տեսախցիկ չի կարողանում ստիպել ինձ տուգանք վճարել». ինչ մեքենաներ է վարում Ալեքսանդր Բաբասյանը (լուսանկարներ)

LosArmNews.com կայքի «Աստղային մեքենաներ» շարքում այս անգամ դերասան Ալեքսանդր Բաբասյանն է: Դերասանն այս պահին վարում է մի քանի մեքենաներ, որոնց մասին պատմել է մեզ հետ զրույցում.

«Այս պահին վարում եմ Jaguar մակնիշի մեքենա, Lexus GX, վարում ենք նաև՝ Mercedes-Benz CLS 500 մակնիշի մեքենա և Մոսկվայում ունենք նաև Range Rover Sport մակնիշի մի մեքենա, որը վարում ենք Մոսկվայում լինելու ժամանակ»,- նշեց դերասանը:

Ալեքսանդր, ո՞ր տարիքից եք սկսել մեքենա վարել:

Մեքենա վարում եմ երևի այն տարիքից, երբ ոտքերս սկսել են հասնել արգելակներին:

Հիշում եմ, որ Խորհրդային միության տարիներին հայրիկս վարում էր Vaz 2106 մակնիշի մեքենա, ու երբ գնում էինք մեր ամառանոց, ճանապարհին, երբ փողոցներն ազատ էին ու դուրս էինք գալիս քաղաքային երթևեկությունից, հայրիկիս ինձ իր գիրկն էր նստեցնում ու սկսում էի ես վարել:

Երկրորդ մեքենան, որ վարել եմ, դարձյալ եղել է հայրիկինս ու դարձյալ վարել եմ ամառանոցի ճանապարհին, բայց այդ անգամ արդեն հայրիկս կողքիս էր նստում ու հետևում էր, թե ոնց եմ վարում:

-Ո՞րն է եղել Ձեր սեփական առաջին մեքենան:

-Առաջին մեքենան, որը ես ինքս եմ գնել իմ գումարով, եղել է  Nissan Murano մակնիշի մեքենա:

-Համբերատա՞ր վարորդ եք:

-Ոչ, Երևանում տիրող աննորմալ երթևեկության մեջ հնարավոր չէ համբերատար լինել: Վարորդների 80-90% -ը իրենց մեքենայի մասին որևէ տեղեկության չեն տիրապետում, ոչ էլ ծանոթ են երթեկության կաննոներին, իսկ միայն ղեկ բռնելն ու արգելակների տեղն իմանալը դեռ մեքենա վարել չէ:

Եթե նորմալ վարորդ ես, պետք է իմանաս մեքենայի մասին ամեն մի նրբություն:

Ես սիրում եմ վարել, սիրում եմ մեքենան օգտագործել իր հնարավորությունների սահմաններում, նույնիսկ դրանից դուրս:

Ես միշտ վարել եմ այսպես ասած մեծ շարժիչով  մեքենաներ, ամենափոքր շարժիչով մեքենաս եղել է իմ առաջին մեքենայի` Nissan murano դեպքում՝  3,5 լիտրաժ, եթե չեմ սխալվում՝  270 ձիաուժ:

Դրանից հետո՝ բոլոր մեքենաներս եղել են 300 ձիաուժից ավել, 5 լիտրաժով մեքենա, 4,4 լիտրաժով, 5,5 և այլն:

-Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:

-Իմ մեքենաներում հնչում է բազմաժանր երաժշտություն՝ կախված նրանից, թե ինչ տրամադրություն ունեմ, ուր եմ գնում, ինչ նպատակով: Հիմնականում լսում եմ Deep Purple և Led Zeppelin խմբերին, որոնց երաժշտությունը հնչել է իմ բոլոր մեքենաներում էլ՝ և սկավառակներով, և ֆլեշկաներով, և տեխնիկական նոր հնարավորություններով:

Կառանձնացնեմ երևի Deep Purple խմբից Smoke on the water երգը,  Led Zeppelin-ից՝ Black dog երգը:

-Իր որը միշտ Ձեր մեքենայում է:

-Իմ մեքենայում միշտ օծանելիք կա:

-Ամսվա կտրվածով որքա՞ն գումար եք ծախսում մեքենայի վառելիքի համար:

Միջինը՝ 150-ից 200 հազար դրամ:

-Ովքե՞ր են Ձեր մշտական ուղևորները:

-Իմ մշտական ուղևորների ցանկը գլխավորում է իմ որդին՝ Ալեքսանդրիկը, ով գրեթե միշտ ինձ հետ է: Կինս էլ , թեպետ ինքն իր մեքենա ունի, բայց եթե միասին ենք ինչ-որ տեղ գնում, բնականաբար իմ մեքենայով ենք գնում:

Նկարահանման հրապարակում ինձ հետ աշխատող անձնակազմից յուրաքանչյուր մարդ երևի գտնվել է իմ մեքենայում: Իմ ուղևորների մեջ են նաև եղբայրս, ծնողներս:

-Ամսվա կտրվածով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:

-Երևի 5 հազար դրամ կամ ամիսներ են լինում, որ ընդհանրապես տուգանք չեմ վճարում, որովհետև ես գիտեմ բոլոր տեսախցիկների տեղերը))) Ոչ մի տեսախցիկ չի կարողանում ստիպել ինձ տուգանք վճարել, ինչի շնորհիվ էլ ամսական տուգանքներիս չափը հասնում է մինիմալի:

LosArmNews.com