LosArmNews.com կայքը շարունակում է հատուկ մեքենասեր ընթերցողների համար իր շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով երգչուհի Սոնա Շահգելդյանին:
-Քանի տարեկանից եք մեքենա վարում:
– 8 տարի է, ինչ մեքենա վարում եմ:
–Ո՞րն է եղել Ձեր առաջին մեքենան:
–Այն մեքենան, որը հիմա եմ վարում իմ երկրորդ մեքենան է: Սրանից առաջ վարել եմ Hyundai մակնիշի մեքենա, որը գնել էի 2010 թվականին իմ աշխատանքով, այն ժամանակ, երբ հաղթեցի «Նոր ալիք» մրցույթում
–Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:
-Հիմնականում լսում եմ ռադիո, լսում են նաև Ռուբեն Հախվերդյանի կատարումները: Հաճախ նաև՝ ջազ, սոուլ, դասական:
–Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:
-Իմ ձայնասկավառակներն ու կոշիկները:
–Ովքե՞ր են Ձեր մշտական ուղևորները:
-Մայրս, բալիկս, տատիկս ու ընկերներս:
–Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:
-Բավականին շատ ու ասեմ, որ հիմնական պատճառը կարմիր գծերն են, որոնք խախտում եմ շատ հաճախ ոչ իմ մեղավորությամբ:
–Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք հատկացնում մեքենայի վառելիքի համար:
–Ես շատ եմ վարում, թեպետ մեքենաս շատ քիչ բենզին է ծախսում ու շատ հարմար է: Սիրում եմ, երբ մեքենան հարմար է, մաքուր ու վարորդն էլ լավ է պահում այն:
–Համբերատար վարորդ ե՞ք:
-Շատ համբերատար եմ, օրենքով եմ վարում, զիջում եմ: Հիմա արդեն ղեկին շատ վստահ եմ ինձ զգում և իհարկե զգույշ:
–Ամենաերկար ճանապարհը, որն անցել եք որպես վարորդ:
–Իմ սիրելի Սյունիքի մարզ եմ գնացել՝ դեպի Քաջարան. ի դեպ այդ ժամանակ հղի եմ եղել և վարել եմ և երգել 9 ամիս:
–Ո՞րն է Ձեր երազանքի մեքենան:
-Ես իմ մեքենան շատ եմ սիրում՝ փառք Աստծո, ղսմաթով է շատ: Այժմ վարում եմ Nissan Juke, այնպես չի որ երազանք է փոխելը, ուղղակի հիմա չեմ ուզում փոխել մեքենաս: Հետագայում կուզեմ վարել Porsche կամ Toyota Rav4, որոնք շատ եմ սիրում: