LosArmNews.com կայքը շարունակում է հատուկ մեքենասեր ընթերցողների համար իր նոր շարքը՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Նիկոլայ Եղիազարյանին:
Դերասանն այս պահին վարում է Lexus մակնիշի մեքենա:
-Ո՞րն է եղել Ձեր առաջին մեքենան:
–Առաջին մեքենաս եղել է mercedes-benz clk coupe, դրանից հետո վարել եմ Pajero, որը կարմիր գույն էր ու առանձնահատուկ ուշադրություն էր գրավում:
Երրորդ մեքենաս եղել է այս Lexus-ը, որ վարում եմ 2011 թվականից:
-Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք հատկացնում մեքենայի վառելիքի համար:
-Քանի որ մեքենան վառելիք շատ է ծախսում, որովհետև մատոռը 4,7 է, ես էլ շատ եմ վարում, ամսվա կտրվածքով ծախսում եմ մոտավոր 300 հազար դրամ:
-Ամենաերկար ճանապարհը, որն անցել եք որպես վարորդ:
-Արցախ եմ գնացել:
-Համբերատա՞ր վարորդ եք:
-Փորձում եմ լինել համբերատար, որովհետև ուրիշ տարբերակ չկա՝ հատկապես Երևանում:
-Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:
-Մեծ մասամբ Ռուբեն Հախվերդյան:
-Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:
-Ավելի լավ է անցնենք այս հարցը, անկեղծ ամաչում եմ))))))
-Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:
-Տարիներ շարունակ իմ մեքենայում է ընկերոջիցս՝ Հովհաննեսից նվեր ստացած Ատսվածաշունչը, որը միշտ, միշտ իմ մեքենայում է:
-Եվ վերջում՝ Ձեր երազանքների մեքենան:
-Ես երազանքների մեքենա չունեմ, ուղղակի երբ խոսակցություն է լինում մեքենաներից, առանձնացնում եմ Lexus մակնիշը, որովհետև և հարմարավետ է, և ապահով, և ամուր:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շարքի գաղափարը պատկանում է LosArmNews.com կայքին: