LosArmNews.com կայքը սկսում է նոր շարք. այսուհետ ամեն շաբաթ մենք կհրապարակենք, թե ինչ մեքենա են վարում հայտնիներն ու մի քանի հարց՝ հատուկ մեքենասեր ընթերցողների համար: Շարքի բացումն արել ենք դերասան, հաղորդավար Հակոբ Հակոբյանի հետ:
-Քանի՞ տարեկանից եք մեքենա վարում:
-18 տարկանում արդեն մեքենա ունեցա, ու բնականաբար սկսեցի նաև վարել
-Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:
-Իմ մեքենայի մեջ երաժշտություն չկա, ես այդ մի քանի րոպեներին հանգստանում եմ.
-Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:
– Անձրևանոց, ջուր, մաստակ, դեղեր:
-Ովքե՞ր են Ձեր մշտական ուղևորները:
-Իմ մտերիմ ընկերները:
-Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:
-Շատ եմ տուգանվում. տեսախցիկներն ինձնից անպակաս են. սիրում եմ նկարահանվել. ամսական 30.000-50.000 ՀՀ դրամ:



ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շարքի գաղափարը պատկանում է LosArmNews.com կայքին: