«Եթե Թրամփը հայ լիներ, կհրավիրեինք խաշի. հատկապես, որ սեզոնն է». Բլից հարցազրույց Շպռոտի հետ

Համարձակ, անկաշկանդ ու անկեղծ. այսկերպ կարելի է բնորոշել «Բլից հարցազրույցներ» շարքի մեր հերթական հարցուպատասխանը:

Եվ այսպես, Անի,  սկսեցինք,

«ցավդ տանեմ»-ի ամերիկյան համարժեքը:

100 դոլար՝ ծրարի մեջ:

Ի՞նչ կարելի է անել տանը մենակ:

Կարելի է մերկ պտտվել:

-62-ամյա մի իսպանուհի ռեկորդ է սահմանել՝ ամուսնացելէ 11 անգամ ու իր բազում ամուսնությունների թիվըբացատրել է այսպես«սերը հարաբերական զգացմունքէ»Համաձայն ե՞ք:

Դե կա հաշվարկով ամուսնություն, որը սիրո հետ կապ չունի:

– Ձուկ ուտում ե՞ք:

Այո, շատ եմ սիրում ձուկ:

-10 անգամ ավել գումար վաստակելու համարանհրաժետէ

Օճառով ման գալ:

Թույլ տա՞նք տղամարդը հաշիվը փակի:

 Միշտ թույլ տվեք՝ տղամարդը հաշիվը փակելով իրեն լավ զգա:

Հայկական ի՞նչ հաղորդում միացնենքոր Ձերթշնամիները նայեն ու տանջվեն:

Սերիալ, որտեղ բոլորն անկապ գոռգոռում են:

Ձեր գնալուց հետո Հայաստանում բացիվաստակավորների թվի ավելանալուցէլ ի՞նչ է փոխվել:

Հույս տեսա վերջին այցիս ժամանակ, մարդիկ ավելի պայծառ են դարձել, Երևանս գեղեցկացել է:

-Վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք դիտել:

Երևանում կարծեմ՝ 2+2:

Մի բանոր տեսած Անիինզարմացրեց ԱՄՆ-ում:

Անին հեչ էլ տեսած չի:

Ո՞վ չի ուզում կտրիճ Դավոն լավ լինի:

Դավոյի չուզողները շատ են՝ նամանավանդ տեսահոլովակից հետո:

Ո՞րն է ԱՄՆ-ի մասին ամենամեծ սուտըինչի մասին այլերկրներում շատ են խոսում:

Շատ  են ասում, որ ազատ երկիր է, բայց այդքան էլ այդպես չէ:

Ի՞նչ է լինում Ձեր կողմից Հայաստանում ապրողմտերիմներին ուղարկված ծանրոցներում:

 Լինում է ծամոն, կոնֆետ, չարազ, կոսմետիկա, հագուստ, կատվի խաղալիքներ, հիգիենայի պարագաներ..

Անիի՞նչ եք անելու «Գարուն եկավ» տեսահոլովակում ցանած այդքան կարտոֆիլըծիծակըբադրիջանը

Պահածո կսարքենք, որ ձմեռը ուտենք:

Եթե Թրամփը հայ լիներապա

Եթե հայ լիներ, կկանչեինք խաշի՝ հատկապես, որ սեզոնն է:

– 2 խոսք՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

Արմեն Ամիրյան ջան, շնորհակալ եմ, որ «Երկու աստղ» նախագծում ինձ ու Արամ mp3-ին միշտ բարձր գնահատականներ էիք դնում:

Ասել էիք 2017-ին ուզում եք մայրանալտեղափոխե՞նք2018:

Տեղափոխենք 2018:

Հայաստանում ի՞նչն է նույնը մնացել:

Ջրի համը, համով ուտելիքը, սիրուն աշունը, Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհները:

Ի՞նչ է կարդում Անին Էքխարթ Թոլի գրքերից բացի:

Լավ ձեռքի ափ եմ կարդում:

Ինչքա՞ն բաց կարելի է հագնվել:

 Ինչքան բաց, այնքան լավ:

Աշխարհում հաստատ մի բան կա մենակայն էորհաստատ.

Այն է,որ հաստատ ոչ մի բան չկա, Թումանյանին պաչիկներ:

Եթե բռնեիք ոսկե ձկնիկի՞նչ 3 ցանկություն կհայտնեիք:

Լավ ամուսին, առողջ երեխա ու սեփական ոսկե ձկնիկ, որ սուրճ եփի:

-Մենք բոլոր աղջիկներին դիմում ենք՝ քուրիկովանծանոթկանանց՝ մորքուրովտղամարդկանց՝ հոպարովԱՄնումՁեզ քուրիկով դիմող եղե՞լ է:

Հայերը միշտ էլ «քուր ջան» են ասում, կապ չունի՝ որտեղ են:

-Եվ վերջում՝ Անիի՞նչ փոխանցենք Ձեր հարազատմասիվցիներին:

Մասիվն աշխարհի կենտրոնն է, դուխով: