Հունիսի 13-ին ԷԼ ՍՔԱՅ բառում տեղի ունեցավ մի միջոցառում , որը որպես ֆորմատ՝ փարթիի ձևաչափ ուներ , բայց այս անգամ հաշվի առնելով երկրում տիրող տրամադրությունները կազմակերպիչը շատ նուրբ էր փորձել մոտենալ երաժշտության ընտրությանը, իսկ այդ հարցում նրան օգնել են երեկոյի ընթացքում ելույթ ունեցած IGIT-ն և Dj WITCH-ը:
Իգիթը, ով արդեն 2 տարի է ինչ ստեղծագործում է EDM ոճում , որը իրենից բավականին ծանր ժանր է ներկայացնում, նշում է , որ մեր օրերում գերլարված հոգեբանությամբ հասարակությանը չարժե հրամցնել ավելի ագրեսիվ կամ ծանր երաժշտություն , որովհետև եթե սովորական իրավիճակներում այն օգնում է լիցքաթափվել , այս դեպքում, երբ իրավիճակը ավելի խորքային հոգեբանական ազդեցություն է թողել լայն շրջանակների վրա , պետք է առավել պատասխանատու մոտենալ երգերի ընտրությանը, չնայած ոչ միշտ են այս սպեկտորը հաշվի առնում:
Զրուցելով միջոցառման կազմակերպիչ Շուշաննա Գալստյանի հետ, ով ներկայումս հանդիսանում է Ladynews.am կայքի կոմերցիոն տնօրեն, Մարի ամսագրի մարկեթինգային բաժնի ղեկավար, պարզեցինք , որ այս միջոցառումը մի ամբողջ ծրագրի փոքր մասն է կազմում ընդամենը և առավել մեծ նպատակ է հետապնդում: Շուշաննան առանձնացրեց այդ ծրագրի 2 կարևոր դրույթները , որոնցից առաջինը՝ երկրում բիզնես ոլորտին գովազդով աջակցելն է , ինչը կնպաստի վերջինիս զարգացմանը , իսկ երկրորդը, երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծել հնարավորություններ ինքնադրսևորվելու: Շուշաննան նշեց նաև , որ ծրագիրը չէր իրականանա , եթե մի շարք կազմակերպություններ չաջակցեին իր նախաձեռնությանը, ինչի համար հայտնում է իր խորին շնորհակալությունը: Նա խոստովանում է , որ հետպատերազմական Հայաստանում շատ դժվար է ֆինանասական փոխհարաբերություններ ու համագործակցություններ կառուցել , բայց ամբողջ ծրագրի կոնցեպտը փոխշահավետ համագործակցությունն է առանց կոնկրետ գումարի, և չնայած այն բանին, որ այս պարագայում բավականին բարդ է գաղափարի իրագործումը , բարեբախտաբար կան ընկերություններ , որոնք միշտ պատրաստ են աջակցել : Անկեղծանալով Շուշաննան նշում է, որ որոշակի թերություններ առկա են և հույս է հայտնում, որ ժամանակի ընթացքում , գործընկերների թիվն ավելի կմեծանա, երբ որոշ ընկերություններ կհասկանան համակարգային մտածողության և համագործակության կարևորությունը: Այս դրույթի բացակայության պատճառով, մի շարք դժարություններ առաջացան, նույնիսկ որոշ կազմակերպություններ փորձեցին խոչընդոտել ծրագրի իրագործմանը , բայց ի շնորհիվ Էլ ՍՔԱՅ բառի միջոցառումը տեղի ունեցավ, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել բառի տնօրինությանը, ամբողջ անձնակազմին բոլոր դրույթներով անշահախնդիր աջակցության համար:
Երեկոյի գլխավոր հովանավորը Կիլիկիա ընկերությունն էր։
Աջակից ընկերություն ՝ Ghazaryan & partners , Confeto , Sweetberg , Shine event, Matevosyan wine, Enzo furniture :