Apple-ը դադարեցնում է իր iMac Pro հզորագույն համակարգիչների արտադրությունը

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան այլևս մտադիր չէ արտադրել iMac Pro մոդելը, որը ժամանակին ընկերության ներկայացրած ամենահզոր համակարգիչն էր:

Ինչպես հայտնում է CNN-ը, նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել այդ մոդելի համակարգչից, նրանք դեռ կարող են անել դա: Apple-ում դեռևս հասանելի է 4 999 դոլար արժողությամբ գաջեթը, սակայն քանի դեռ պահեստում կան արտադրված օրինակները:

Ընկերությունը iMac Pro-ն թողարկել է 2017 թվականին՝ ներկայացնելով այն որպես «երբևէ արտադրված հզորագույն Mac մոդելը»:

Օգոստոսին Apple-ը ներկայացրել էր իր 27 դյույմ անկյունագծով iMac-ը, որը հաճախորդների համար կարող է փոխարինել այլ մոդելներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը մտադիր է այս տարի iMac համակարգչի նոր մոդելներ թողարկել, որոնք կփոխարինեն 21,5 և 27 դյույմ անկյունագծով մոդելներին: