Հինգ օգտակար ու համեղ բանջարեղեն, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են տարատեսակ սննդակարգերի ու ֆիզիկական ակտիվության միջոցով, սակայն լինում են դեպքեր, երբ գործադրած ջանքերը բավական չեն լինում ճարպի մակարդակն օրգանիզմում նվազեցնելու համար, ուստի քաշը շարունակում է մնալ կայուն, իսկ որոշ դեպքերում անգամ ավելանում է։  

Երբեմն քաշի ավելացման պատճառը լինում են տարատեսակ հիվանդություններն ու հորմոնալ խանգարումները, ուստի խնդրից ազատվելու համար հարկավոր է լինում դիմել բժշկին, սակայն եթե քաշը չի նվազում անգամ առողջական խնդիրների ու խանգարումների բացակայության դեպքում, ապա պարզապես հարկավոր է վերանայել առօրյա սովորությունները, քանի որ դրանցից որոշները կարող են խոչընդոտել քաշի նվազման գործընթացին։

Այդ սովորություններից մեկը կարող է լինել սննդակարգում մեծ քանակությամբ բանջարեղեն ներառելը, ինչը շատերը համարում են շատ օգտակար։ Բանջարեղենը համարվում է առողջարար մթերք ու ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը, սակայն քչերին է հայտնի, որ կան բանջարեղենի տեսակներ, որոնք մեծ քանակությամբ կիրառելու դեպքում երբեք չի հաջողվի ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ օգտակար ու համեղ բանջարեղեն, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում կազմվածքի վրա՝ խոչընդոտելով քաշի նվազմանը։

Ստեպղին

Այս համեղ, վառ ու օգտակար մթերքը մարդիկ հաճախ են կիրառում ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այն իրականում կարող է խոչընդոտել այդ գործընթացին։ Բանն այն է, որ ստեպղինը հարուստ է սախարոզայով, ինչն էլ բացասաբար է անդրադառնում կազմվածքի վրա։ Սա է պատճառը, որ այն հարկավոր է օգտագործել խիստ սահմանափակ (օրական առավելագույնը երկու ստեպղին)։

Վարունգ

Վարունգը ոչ միայն չի նպաստում քաշի ավելացմանը, այլև ամռանը խիստ դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, քանի որ հարուստ է մեծ քանակությամբ ջրով ու օգնում է խուսափել ջրազրկումից, սակայն ավելորդ քաշի դեմ պայքարողներին այնուամենայնիվ խորհուրդ է տրվում խուսափել այս մթերքից։ Բանն այն է, որ այն պարունակում է չափազանց քիչ քանակությամբ մանրաթելեր, ուստի շատ արագ է յուրացվում՝ կրկին առաջացնելով քաղցի զգացում։ Արդյունքում մարդը կարճ ժամանակ անց կրկին ստիպված է լինում սնվել, ինչը չի նպաստում քաշի նվազմանը։

Ճակնդեղ

Ճակնդեղն անչափ համեղ ու օգտակար արմատապտուղ է, սակայն այն պարունակում է հսկայական քանակությամբ շաքար, օսլա և ածխաջրեր, ուստի կարող է խիստ վնասակար լինել կազմվածքի համար։ Այս բանջարեղենի գործածության դեպքում առաջին հերթին պետք է շատ ուշադիր լինեն արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցողները, քանի որ այն կարող է հանգեցնել գլյուկոզայի մակարդակի տատանումների։ Սակայն անգամ բացարձակապես առողջ մարդիկ պետք է սահմանափակեն ճակնդեղի գործածությունը, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ այս մթերքի գործածությունն ստիպում է օրգանիզմին ոչ թե այրել ու վատնել ավելորդ ճարպաշերտերը, այլև կուտակել դրանք։

Ոլոռ

Թարմ կանաչ ոլոռը շատ համեղ է, սակայն ունի չափազանց բարձր կալորիականություն ու վնասակար է առողջության համար։ Այն շատ օգտակար է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օգտական մանրաթելեր, սակայն միևնույն ժամանակ այն հարուստ է նաև օսլայով ու մի շարք այլ սննդարար նյութերով, որոնք նպաստում են ավելորդ ճարպաշերտերի կուտակմանը։ Այնուամենայնիվ՝ այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի բացառել սննդակարգից, սակայն այն հարկավոր է կիրառել խիստ սահմանափակ։

Եգիպտացորեն

Ավելորդ քաշի դեմ պայքարողների ու արյան մեջ շաքարի մակարդակի հետ կապված խնդիրներ ունեցողներին մասնագետները հորդորում են բացառել այս մթերքը սննդակարգից, քանի որ այն կարող է շատ լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Այս մթերքը ոչ միայն գիրացնում է, այլև պարունակում է հսկայական քանակությամբ շաքար, որը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումների ու օրգանիզմում ինսուլինի մակարդակի խանգարման, ինչն էլ կարող է շատ վտանգավոր լինել։

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua