Էլիզաբեթ Բավարացին, ում անվանում էին նաև Սիսի, իրականում Եվրոպայի ամենագեղեցիկ ու շքեղ թագուհին է եղել, դա նկատելի է նաև իր դիմանկարներից: Պետք է ուշադրություն դարձնենք շատ փոքր, բայց կարևոր մանրուքին՝ մազերին:
Սիսիի մազերը նման էին առասպելական Ռապունցելին ՝ շատ, շատ երկար, խիտ և ալիքավոր: Ֆաննի Ֆեյֆալիկը `Սիսսիի վարսահարդարը, տարեկան 2000 գիլդեն էր ստանում` ավելին, քան համալսարանի պրոֆեսորը:
Յուրաքանչյուր վարսահարդարումից հետո ֆաննին պետք է թափված մազերը դներ արծաթե սկուտեղի վրա և ցույց տար թագուհուն թե որքան մազ է թափվել:
Երբ թագուհին տեսնում էր, որ թափված մազերը չափից շատ են, այդ օրը տրամադրություն չէր ունենում: Այդ պատճառով էլ խորամանկ վարսահարդարը սոսնձում էր թափված վարսերը ժապավենի վրա, որպեսզի թագուհին քիչ տխրի:
Եթե Սիսին նկատում էր այդ խաբկանքը, ապա մեծ իրարանցում էր բարձրացնում: Սակայն վարսահարդարը գիտեր իր առավելությունները թագուհու մոտ և հաջորդ օրը հիվանդ էր ձևանում: Քանի որ Սիսին իր վարսերը մեկ այլ մարդու չէր վստահում, ամեն վեճից հետո գնում էր վարսահարդարի մոտ և ներողություն էր խնդրում:
Իսկ եթե Ֆաննինը իրականում հիվանդ էր, ապա Սիսին հրաժարվում էր մասնակցել պաշտոնական միջոցառումներին, քանի դեռ նրա մազերը պատրաստ չեն:
Վարսահարդարը ամեն օր երեք ժամ էր ծախսում թագուոհւ մազերը հարդարելու համար: Եվ երեք շաբաթը մեկ անգամ Սիսին լվանում էր իր մազերը հում ձվի և կոնյակի հատուկ խառնուրդով: Մազերը պարբերաբար խոնավեցնում էին կոկոսի և ընկույզի յուղերով:
Որպեսզի չորացնեին այդ հաստ մազերը, Սիսին հագնում էր անջրանցիկ թիկնոցը և մի քանի ժամ սպսում էր, որ ամբողջ վմազերը չորանան: Եվ իզուր ժամանակ չկորցնելու համար, այդ պահին նա կարդում կամ նամակներ էր գրում:
Նրա մազերն այնքան ծանր էին, որ կայսրուհին պարբերաբար տառապում էր գլխացավերից: Բավարիայի թագուհին մեծ ուշադրություն էր դաձնում իր արտաքին տեսքին, և հատկապես մազերին: