«Շանթ» TV-ին ցուցադրելու է հայկական թիմի խաղը Եվրոպա լիգայում

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Շիրակը» հյուրընկալվելու է «Ստյաուային»:

Ռումինիայում կայանալիք խաղը ցուցադրելու է «Շանթ» հեռուստաալիքը: Այդ մասին տեղեկանում ենք «Շանթի»  սպորտային մեկնաբան ու պրոդյուսեր Արմեն Մանուկյանից:

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է օգոստոսի 27-ին: Մեկնարկը` Երևանի ժամանակով 22:30-ին:

Աղբյուրը՝ sportx.am