5 մթերք, որոնք կործանարար ազդեցություն են ունենում ատամների վրա

Բոլորն էլ գիտեն, որ առողջ ու գեղեցիկ ատամնաշար ունենալու համար հարկավոր է հոգ տանել ատամների մասին և ճիշտ խնամել դրանք, սակայն որոշ դեպքերում միայն անձնական հիգիենան բավական չի լինում ատամների հետ կապված խնդիրներից խուսափելու համար։ Ատամների առողջության պահպանման համար մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաև սննդակարգին, քանի որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք լուրջ վնաս են հասցնում ատամների էմալին։ Ընդ որում՝ դրանք կարող են լինել անգամ շատ առողջարար ամբողջ օրգանիզմի համար, սակայն կործանարար ազդեցություն ունենալ ատամների վրա։ Մասնագետները ներկայացրել են դրանցից մի քանիսը։

Չորամրգեր

Չրերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար և բավական կպչուն են, ինչի հետևանքով այդ շաքարը մնում է ատամների վրա՝ քայքայելով էմալն ու առաջացնելով կարիես։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման լվանալ ատամները չորամրգեր ուտելուց հետո։

Ցիտրուսային մրգեր

Այս մրգերը հարուստ են մեծ քանակությամբ վիտամիններով ու օգտակար նյութերով, սակայն դրանք պարունակում են նաև թթուներ, որոնք բացասաբար են անդրադառնում ատամների էմալի վրա։ Այդ թթուների ազդեցությունը չեզոքացնելու համար հարկավոր է ցիտրուսային մրգերի գործածությունից հետո առնվազն կես ժամ ոչինչ չուտել ու չլվանալ ատամները։

Սպիտակ գինի

Գինու այս տեսակը պարունակում է տարատեսակ թթուներ, որոնք նպաստում են ատամների էմալի քայքայմանը։ Բացի այդ, ցանկացած ալկոհոլային ըմպելիք հանգեցնում է բերանի խոռոչի դեհիդրատացման, իսկ որքան քիչ թուք է արտազատվում, այնքան ավելի շատ են սննդի մնացորդները կուտակվում ատամների միջև։

Տոմատի սոուս

Տոմատի սոուսի բոլոր տեսակներն էլ լուրջ վնաս են հասցնում ատամների առողջությանը։ Դրանց բարձր թթվայնություն ունեցող pH-ը քայքայում է ատամների էմալը, իսկ կարմիր գունանյութը շատ արագ ներթափանցում է դրա մեջ, ինչը կարող է դառնալ ատամների գունավորման պատճառ։

Չիպսեր և կրեկերներ

Այս տարածված սնեքերը բաղկացած են «արագ» ածխաջրերից, որոնք թքի ազդեցության տակ վերածվում են գլյուկոզայի և լուրջ վնաս են հասցնում ատամներին։ Բացի այդ, դրանք բավական կպչուն են և կարող են դառնալ ատամնափառի պատճառ, ինչը նույնպես կարող է հանգեցնել ատամների էմալի քայքայման։

Նյութի աղբյուրը՝ neboley.com.ua