2018թ. նկարահանված կորեական սերիալում կանխատեսվել է կորոնավիրուսի համավարակ

Կորեական Terius Behind My Back սերիալում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2018-ին Netflix-ով, հայտնաբերվել է կորոնավիրուսի համավարակի կանխատեսում, հայտնում է Independent-ը:

Սերիալի տասներորդ սերիայում հերոսները քննարկում են կորոնավիրուս կոչվող մահացու հիվանդությունը և դրա ազդեցությունը շնչառական համակարգի վրա:

Սերիալում բժիշկները նշում են, որ հիվանդության ինկուբացիոն շրջանը երկու օրից մինչև երկու շաբաթ է, իսկ թոքերը ախտահարվում են վարակվելուց հետո հինգ րոպեի ընթացքում: Սերիալում բժիշկը նաև նշում է, որ վիրուսի դեմ պատվաստանյութ դեռևս չկա:

Աղբյուրը՝ shantnews.am