Ինչպե՞ս չգիրանալ կարանտինի ժամանակ

Ինչպե՞ս չգիրանալ կարանտինի ժամանակ և պահպանել կազմվածքը: Ներկայացնում ենք կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր և սննդաբանության դոցենտ Միգել Մարտինես-Գոնսալեսի խորհուրդները:

Մասնագետը խորհուրդ է տալիս հետևել միջերկրածովյան սննդակարգին և պաբերաբար ուտել մրգեր ու բանջարեղեն: Խորհուրդ է տրվում շաբաթական գոնե 3 ամգամ ձուկ ուտել, քանի որ այն պարունակում է առողջության համար օգտակար սպիտակուցներ և ճարպաթթուներ: Շաբաթական 3-4 անգամ կարելի է ձու ուտել: Կարելի է նաև գործածել հաց՝ առաջին մզմամբ ձիթապտղի յուղով:

Մարիտինես-Գոնսալեսը օգտակար մթերքների ցանկում հավելել է նաև չրերն ու ընկուզեղենը, որը խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 3-ական բուռ:

Պրոֆեսորը նաև նշել է, որ պետք է հրաժարվել արագ պատրաստման սնունդից, քանի որ նման մթերքներում պարունակվում է շատ աղ և ցածրորակ ձեթ: Կարանտինի օրերին խորհուրդ չի տրվում գործածել այնպիսի մթերքներ, ինչպես կաթի հիմքով աղանդերները, կարկանդակ, համբուրգերներ, երշիկեղեն և տապակած կարտոֆիլ, քանի որ այս մթերքների չարաշահումը բերում է ավելորդ քաշ հավաքելուն, հատկապես եթե մարդը քիչ է շարժվում:

Սառեցված կամ պահածոյացված մթերքների փոխարեն ցանկալի է ընտրել թարմ մթերքներ: Բացառություն կարող են լինել դդմիկները, լոբին, ոսպը և բանկայով ձուկը: Սակայն պայածոյացված մթերքներ ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բաղադրության մեջ աղի պարունակությանը: Մարտինես-Գոնսալեսը ևս խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել դրանց բաղադրության մեջ աղի պարունակությանը:

Դրանից բացի, կարանտինի ժամանակ չգիրանալու համար ցանկալի է հետևել սնվելու հստակ ռեժիմի և սթրեսը ուտելով չհաղթահարել, ինչպես նաև չուտել ուղղակի ձանձրանալու պատճառով:

news.am