Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդուրում է ձեռքերը լվանալ հաճախ ու երկար` մոտ 20 վրկ: Մինչ մեծերը կարողանում են սթափ գնահատել իրավիճակը և հետևել հստակ կանոններին, երեխաների դեպքում դա այնքան էլ հեշտ չէ: Արդյունքում ծնողները դիմում են զանազան հնարքների. Օրինակ՝
- լվացվելու ընթացքում երգել
Երեխային 20 վայրկյան շարունակ լվացարանի մոտ պահելու ամենահեշտ ձևը նրա սիրած երգերից մեկի կատարումն է: Օրինակ՝ ԱՄՆ-ում հաճախ երգում են Happy birthday to you հայտնի երգի կրկներգը՝ երկու անգամ: Իսկ դուք կարող եք ընտրել Ձեր երեխայի սիրելի երգերից մեկը:
- Բացի տևողությունից շատ կարևոր է երեխային սովորեցնել ձեռքերը լվանալու ճիշտ շարժումներն ու դրանց հաջորդականությունը:
Մասնագետները խորհուրդ են տալիս այդ մասին հիշեցնող որևէ պաստառ փակցնել լվացարանի մոտ, երեխայի սենյակում կամ այլ տեսանելի վայրերում, որպեսզի փոքրիկը տեսողական հիշողությամբ արագ կարողանա մտապահել:
Աղբյուրը՝ bujinfo.am