Հոգնե՞լ եք յուղոտ մազերից. շամպուն, որը կօգնի հեշտությամբ մաքրել մազերը

Մազերի յուղոտությունը շատերին է անհանգստացնում. դրա հետևանքով մազերը կարճ ժամանակահատվածում կորցնում են գեղեցիկ տեսքը, տհաճություն պատճառում։ Budetezdorovy.ru-ն բաղադրատոմս է ներկայացրել, որը, ըստ կայքի, կօգնի նվազեցնել մազերի յուղոտությունն արտակարգ իրավիճակներում։

Ըստ կայքի՝ տան պայմաններում կարելի է չոր շամպուն պատրաստել։ Արդյունքում այս միջոցը կօգնի.

  • ապահովել մազերի ծավալը
  • կարգավորել ճարպի արտադրությունը։

Չոր շամպուն պատրաստելու համար հարկավոր է

  • 2 ճաշի գդալ բրնձի ալյուր
  • 2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
  • 1 ճաշի գդալ կերակրի սոդա
  • 5 կաթիլ անանուխի, կիտրոնի կամ լավանդայի եթերային յուղ։

Պատրաստման եղանակը։ Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել ապակե տարայի մեջ, լավ խառնել։

Ինչպես օգտագործել։ Հարկավոր է խառնուրդը վրձինով քսել մազերին, թողնել 5-10 րոպե, փոշին հեռացնել վրձնի օգնությամբ։ Հենց փոշին դուրս գա, կնկատեք մազերի փոփոխությունը. դրանք շատ ավելի գեղեցիկ տեսք կունենան և հաճելի հոտ։

Հիշեք, որ չոր շամպունի օգտագործումը չի կարող փոխարինել մազերը ջրով և շամպունով լվանալուն։ Սա օգնում է հեռացնել մեռած բջիջները, մաշկը հագեցնել թթվածնով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը