Առաջին անգամ շնորհավորում եմ նաեւ իմ չքնաղ Մարիային․ Արթուր Վանեցյանի շնորհավորանքը՝ Մարտի 8-ի առթիվ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ։

«Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր,Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առիթով։

Թող որ Աստված Ձեզ միշտ պարգեւի անսահման սեր, ժպիտ եւ խաղաղություն։

Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել, հայրական սիրտս աննկարագրելի բերկրանք է ապրել։ Առաջին անգամ իմ սրտի կանանց՝ մորս ու կնոջս հետ միասին շնորհավորում եմ նաեւ իմ չքնաղ Մարիային։ Տոնդ շնորհավոր բալես։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8»,-գրել է Վանեցյանը։