Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ավագ և «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ նրա առաջնեկի ծննդյան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ և, մասնավորապես, գրել. «Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»:

Նախօրվին` մարտի 4-ին, ծնվել էր Հենրիխ Մխիթարյանի և հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի առաջնեկը, ում անվանակոչել են Հենրիխի հոր` Համլետ Մխիթարյանի պատվին:

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019թ. հունիսի 17-ին:

168.am