Դիետոլոգները հայտնել են, թե ինչ մթերքներ է պետք օգտագործել Մեծ պահքի ժամանակ: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Ռուսաստանի առողջապահության նախարարության արտահաստիքային մասնագետ-դիետոլոգ Վիկտոր Տուտելյանի խոսքով՝ Պահքի ժամանակ անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել սոյայով կամ այնպիսի մթերքներով, որոնց մեջ դա առկա է, քանի որ դրանում պարունակվում է լիարժեք սպիտակուց:
Բացի դրանից, հարկ է ուշադրություն դարձնել ընդեղենին:
«Եթե դուք դիտարկեք եկեղեցական դիետաները, դրանցում միշտ առկա են սիսեռի, ոսպի ապուրները, լոբին և այլն»,- ասել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-դիետոլոգ Ելենա Չեդիան:
Սննդի և կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի առաջին փոխտնօրեն Ալեքսանդր Բատուրինը խորհուրդ է տվել չանտեսել հացը և կարտոֆիլը որպես սպիտակուցի աղբյուր: Նա նաև խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մրգեր և բանջարեղեն, քանի որ դրանցում առկա են շատ կալիում, ասկորբինային թթու, կարոտինոիդ և մեծ քանակությամբ կենսաբանական ակտիվ կոմպոնենտներ:
Աղբյուրը՝ 1in.am