Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես

Լուվրում Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես, որը նվիրված էր նկարչի եւ գյուտարարի մահվան 500-ամյակին, գրեթե 1,1 միլիոն մարդ է այցելել: Դա գերազանցել է թանգարանի նախորդ բոլոր ռեկորդները: Այդ մասին հայտնել է Artnet-ը։

«Հիանալի է, որ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչն իր մահվանից 500 տարի անց շարունակում է այդպես հիացնել լայն հանրությանը»,-հայտարարել է Լուվրի նախագահ եւ տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օրական դա Վինչիի աշխատանքները դիտելու է եկել ավելի քան 10 հազար մարդ:

Ցուցահանդեսում ներկայացված է 160 աշխատանք, ներառյալ ինը գեղանկարչական կտավ եւ 80 նկար, ինչպես նաեւ Լեոնարդո դա Վինչիի աշակերտների աշխատանքները: «Մոնա Լիզան» մնացել է Լուվրի իր մշտական տեղում: Ցուցադրության համար աշխատանքներ էին հավաքել ամբողջ աշխարհից: Մինչ այդ Լուվրում առավել մեծ ժողովրդականություն վայելած ժամանակավոր ցուցադրանքը եղել է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի աշխատանքների ստուգատեսը: 2018 թվականին այն ունեցել է 540 հազար այցելու, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին:

168.am