Ամերիկյան Վիրջինիա նահանգում ամուսինը կնոջից վիճակախաղի տոմս է նվեր ստացել և արդյունքում միլիոնատեր դարձել, հայտնում է lenta.ru կայքը՝ հղում տալով UPI պորտալին:
Դանիել Շուման անունով ամերիկացին նշում է, որ առաջին անգամ վիճակախաղ է խաղացել, երբ կինը տոմսը որպես նվեր իրեն է հանձնել: Շահած տոմսը տղամարդուն մեկ միլիոն դոլար է բերել:
«Մենք հասկացանք, որ թվերը համընկնում են և նորից ստուգեցինք… ցնցվել էինք: Դա ընդհանրապես այն չէր, ինչ սպասում էինք տեսնել»,- հիշում է հաղթողը:
Շումանն արդեն վերցրել է շահումը: Վերջինս խոստովանել է, որ դեռևս չի որոշել, թե ինչի վրա է պատրաստվում գումարը ծախսել:
Աղբյուրը՝ tert.am