Ինչպիսի օգտակար հատկություններ ունի ձուն

Ձուն երբեք հզոր սննդամթերք չի համարվել, սակայն այն, անկասկած, արժանի է ադպիսին համարվելուն։ Ձվերը շատ օգտակար են և իրենց մեջ բազում օգտակար նյութեր են պարունակում։

Դրանցից շատերը չեն մտնում այսպես ասած ամերիկյան դիետայի մեջ։ Անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց, երկաթ և հակաօքսիդանտներ ստանալու համար հարկավոր է շատ ձու ուտել։

Ձուն շատ օգտակար է, և դուք պետք է այն ուտեք ամեն օր։

Կարգավորում է արյան մեջ խոլեստերինի քանակը

Խոլեստերինն առողջության հետ կապված մի շարք խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Կա խոլեստերինի լավ և վատ տեսակ։ Ձուն իր մեջ պարունակում է լավ տեսակը։

Բարձրացնում է իմունիտետը

Ամեն օր ձու օգտագործելով դուք կխուսափեք վարակներից և մի շարք հիվնդություններից։

Նվազեցնում է սրտային խնդիրների հավանականությունը

Վնասակար խոլեստերինի մոլեկուլները մնում են զարկերակի պատերին և աթերոսկլերոզի պատճառ են դառնում։ Ձուն նվազեցնում է սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Բարելավում է դեմքի գույնը, մազերի և մաշկի առողջությունը

B2, B5 և B12 վիտամինները շատ կարևոր են մազերի, մաշկի և աչքերի համար։ Այս վիտամինները շատ մեծ նշանակություն ունեն երիկամների և ուղեղի ֆունկցիոնալության համար։

Տեսողություն

Լյուտեինը և զեակսանտինը նվազեցնում են տարիքային մակուլյարային դեգեներացիայի և կատարակտի հավանականությունը։ Այս երկուսը կուրության և տեսողական հիվանդությունների հիմնական պատճառներն են համարվում։

Քաշի կորուստ

Ձուն ձեզ համար ամենաճիշտ սնունդն է, քանի որ այն հալեցնում է ճարպը և այրում է ավելորդ կիլոգրամները։

Սթրես և անհանգստություն

Ձվի մեջ առկա ամինաթթուները հոգեկան առողջության վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ։ 2004 թվականին իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ սերոտոնինը նվազեցնում է անհանգստությունը և սթրեսը։

Աղբյուրը՝ bavnews.am