Ֆրանսիացի լեգենդար մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» երկարաժամկետ որակազրկման թեմային: Նրա խոսքերով` ֆինանսական խախտում կատարած ցանկացած թիմ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:
«Մանչեսթեր Սիթին» գնել է իմ բոլոր ֆուտբոլիստներին, ինչպե՞ս կարող եմ արձագանքել: Ես միշտ ասել եմ, որ ակումբների ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն լրջագույն հսկողության տակ: Կանոնը կանոն է մնում, և այն հարգել է պետք: Եթե մարդիկ չեն հետևում կանոններին ու փորձում են դրանք շրջանցել, միշտ էլ մի օր պատժվում են: Ոչ ոք, ոչ մի թիմ չպետք է անպատիժ մնա, անգամ «Մանչեսթեր Սիթին»,- Վենգերի խոսքը մեջբերում է the Sun-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» զրկվել է առաջիկա երկու տարում Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելուց, բայց հնարավոր է նաև նոր պատժամիջոցներ սահմանվեն բրիտանական ակումբի նկատմամբ:
Աղբյուրը՝ shantnews.am