Երկրպագուն իր ամբողջ ունեցվածքը կտակել է սիրելի ակումբին

Պրահայի «Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբը ժառանգության մասին անսպասելի նորություն է ստացել: Տարեց մի երկրպագու իր ամբողջ ունեցվածքը կտակել է սիրելի թիմին:
Յան Հոուդեկը մահացել է 71 տարեկանում, 2018 թվականին: Նա ծանր հիվանդ էր: Կտակի մասին հայտնի է դարձել միայն հիմա:  Հոուդեկը ակումբին է կտակել Պրահայում գտնվող բնակարանն ու 7 միլիոն կրոն դրամական միջոցները:

«Ես կուզեի նրան հրավիրել հանդիպման, ծանոթանալ ու շնորհակալություն հայտնել: Ցավոք, ճակատագիրը թույլ չի տվել անել դա: Ամենաքիչը, որ կարող ենք անել, ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելն է: Սա անհավանական պատմություն է մեր ակումբին նվիրվածության, սիրո ու հավատարմության մասին»,- ասել է ակումբի սպորտային տնօրենը:

Աղբյուրը՝ shantnews.am