Ֆրանսիայի իշխանությունները 25 միլիոն եվրո են տուգանել Apple ընկերությանն այն բանի համար, որ ընկերությունն օգտատերերին չի տեղեկացրել, որ iOS ծրագրային ապահովման նորացումը կարող է հանգեցնել iPhone 6-ի, SE-ի եւ 7-ի աշխատանքի դանդաղեցման:
Ֆրանսիացի քննիչները 2018 թվականի հունվարի 5-ին հետաքննություն են սկսել Apple-ի նկատմամբ այն բանի կապակցությամբ, որ օգտատերերին չեն հայտնել, որ 2017 թվականին թողարկված ծրագրային ապահովման նորացումների պատճառով նրանց սմարթֆոնները կարող են ավելի դանդաղ աշխատել, առանձնապես հնացած կուտակիչներով iPhone-ները:
Ծրագրային ապահովման նախորդ տարբերակին վերադառնալու հնարավորության բացակայության պատճառով շատ օգտատերեր ստիպված են եղել փոխել սարքի մարտկոցը կամ էլ գնել նոր հեռախոս:
«Մրցակցության, սպառման եւ տնտեսական հանցագործությունների դեմ պաքարի հարցերի գլխավոր վարչության հետաքննության արդյունքներով եւ Փարիզի դատախազի հետ համաձայնությամբ Apple-ի խումբը համաձայնել է 25 միլիոն եվրո տուգանք վճարել գործարքի շրջանակում»,- նշված է վարչության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: