Դալիի 10-ից ավելի աշխատանք են հափշտակել Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից

Լույս հունվարի 30-ի գիշերը Սալվադոր Դալիի ստեղծած տասից ավելի բրոնզե քանդակ են հափշտակել Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից: Այդ մասին հայտնել է Dagens Nyheter հրատարակությունը։

Couleur պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմի խոսքով՝ անհայտ անձինք գաղնաբար մտել են այն շենքը, որտեղ ցուցահանդես էր անցկացվում, եւ հափշտակել նշանավոր նկարչի 10 կամ 12 աշխատանք: Քանդակները գնահատվում են 200-500 հազար կրոն (20-50 հազար եվրո): «Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 3-4 միլիոն կրոն (մոտավորաեպես 300-400 հազար եվրո)»,- պատմել է Էնստրյոմը:

Գողությունը հայտնաբերվել է առավոտյան ժամը մոտավորապես 4-ին: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am