Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հրավառություն կազմակերպելիս նախևառաջ պահպանել անվտանգության կանոնները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածով արգելվում է խախտել լռությունը գիշերային ժամերին՝ ժամը 23:00-ից 7:00-ն։ Վերոհիշյալ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Բացառություն է սահմանված միայն Ամանորի գիշերվա համար։
ՀՀ ոստիկանություն