Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանվել է: Նշանադրությունից հետո Ռոզան ոչ խոսում էր սիրելիի մասին, ոչ էլ լուսանկար հրապարակում նրա հետ, այդ մասին բարձրաձայնել էր նրա եղբայրը՝ Մգեր Արմենիան։
Այսօր, սակայն, խախտել է լռությունը։ Նա լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ և գրել՝ դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։
Ավելի վաղ Մգերը Tert.am Life-ին հայտնել էր, որ Ռոզայի ընտրյալը Երևանից է, նա արվեստի բնագավառից չէ։ Նշանդրեքը կայացել է ընտանեկան միջավայրում։
Ամենայն հավանականությամբ, հարսանիքը կլինի հաջորդ տարվա ամռանը։