Միացյալ Նահանգների Popeyes արագ սննդի ռեստորանների ցանցը վաճառքի է հանել հավի մսով սենդվիչ՝ ավելի քան 120 հազար դոլար արժողությամբ: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Ինչպես լրագրողներին պատմել են ընկերության ներկայացուցիչները, սոսնձաժապավենով սպիտակ կտավին ամրացված սենդվիչը ներկայացված է Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) գեղարվեստական պատկերասրահում: Popeyes-ում պնդում են, որ խոսքը վերաբերում է «Սենդվիչ» կոչվող արդի արվեստի նմուշին: Այն կարող է ձեռք բերել յուրաքանչյուր ցանկացող, պարզաբանել են ընկերությունում, իսկ վաճառքից ստացված միջոցները կհանձնվեն բարեգործական կազմակերպության, որը սննդամերք է տրամադրում չքավորներին:
Հեռուստաալիքն արձանագրում է, որ ընկերությունն, ըստ երեւույթին, որոշել է սենդվիչը վաճառքի հանել այն բանից անմիջապես հետո, երբ անցյալ շաբաթ հասարակայնության մեծ ուշադրությունը գրավեց բանանով ինստալացիան՝ 120 հազար դոլար արժողությամբ: Այն մի քանի օր շարունակ մատչելի էր դիտելու եւ ձեռք բերելու համար Մայամի Բիչի (Ֆլորիդայի նահանգ) գեղարվեստական պատկերասրահում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: