Անգլիական Նյուտոն-Էբոթ քաղաքի բնակչուհի Ջեյն Թեփերն իր սեփական այգում փաբ է կառուցել, քանի որ նրան հոգնեցրել էր, որ ամուսինն ընկերների հետ ժամանակի մեծ մասն անցկացնում էր փաբում խմելով:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, գաղափարը 48-ամյա բրիտանուհուն արժեցել է գրեթե 18 հազար ֆունտ: Տարածքի պատրաստման համար ծախսվել է 15 հազար, իսկ գրեթե երեք հազարը՝ տարածքի կառուցման համար:
Ջեյնը փաբն անվանել է The Doghouse Inn: Այն դուր է եկել ամուսնուն, և այժմ նա և իր ընկերներն ամբողջ ժամանակն անցկացնում են փաբում: