WhatsApp մեսենջերն ստացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ստեղծել առաջադրանքներ եւ ստանալ համապատասխան հիշեցումներ: Նորամուծությունը ներկայացված է whatsapp.any.do. կայքում։
Գործառույթը, որն ստեղծվել է Any.do հիշեցումների ծառայության հետ համատեղ, կոչվում է WhatsApp Reminders (“WhatsApp Հիշեցումներ») եւ վճարովի բաժանորդագրությամբ հասանելի է մեսենջերը տեղադրած բոլոր սարքերի համար:
Առաջադրանքն ստեղծելու համար անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոտին՝ նշելով հիշեցման ժամանակը: Բացի այդ, առաջադրանքն ավտոմատ կազմելու համար կարելի է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացված հաղորդագրությունները:
Ավելի վաղ տեղեկացվել է WhatsApp-ի մշակողների կողմից նոր գործառույթի թեստավորման մասին, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշակի ժամանակ անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: