Աննա Հակոբյանը մարտահրավեր է նետել դստերը, եղբորն ու ամուսնու եղբոր տղային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրով ընդունեցի Էդգար Մանուկյանի մարտահրավերը, գրանցվեցի himnadram.org կայքում, եւ այսուհետ ամեն ամիս իմ քարտից 10 հազար դրամ կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին:

Մարտահրավիրում եմ Mariam Pashinyanին, Sipan Pashinyanին եւ Hrachya Hakobyanին:))))»:

Հիշեցնենք, որ Հայաստան համահայկական հիմնադրամի մարաթոնի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չելենջ սկսեց՝ առաջարկելով յուրաքանչյուրին ամսական 22 դոլար փոխանցել հիմնադրամին՝ միևնույն ժամանակ նույն պայմանով մարտահրավեր նետելով երեք հոգու: