Կփոխեն Coca-Cola-ի բաղադրությունը և այլևս չեն գովազդի

Coca-Cola-ն և PepsiCo-ն մտադիր են մինչև 2024 թվականը նվազեցնել ըմպելիքների մեջ շաքարի պարունակությունը միջինը 10 տոկոսով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ոչ ալկոհոլային ըմպելիքների, հանքային ջրի արտադրողների միությանն ու մի շարք ըմպելիքների արտադրողներին:

Ըմպելիքի մեջ շաքարի քանակի նվազեցումը նախատեսված է Կամավոր պարտավորությունների օրենսգրքով։ Բացի շաքարի պարունակության նվազեցումը, նախատեսվում է տեսականին ներառել ավելի փոքր փաթեթներով (500 միլիլիտրից պակաս), և ընպելիքի բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը փակցնել հաճախորդի համար ավելի հասկանալի ձևով:

Միության անդամները պատրաստվում են սահմանափակել նաև ոչ ալկոհոլային ընպելիքների տարածումը: Օրինակ՝ այն այլևս չեն գովազդի հեռուստատեսությամբ, ռադիոյով և տպագիր մամուլում: Ընկերությունները կհրաժարվեն նաև ըմպելիքների անվճար բաշխումից՝ դպրոցների և երեխաների խնամքի հաստատություններում:

Analitik.am