Մաքսիմ Գալկինը խոսել է նախագահ դառնալու իր հավակնությունների մասին

Հումորիստ Մաքսիմ Գալկինը Կրեմլում ունեցած ելույթի ժամանակ խոսել է իր՝ Ռուսաստանի նախագահ առաջադրվելու ասեկոսեների մասին:

Դերասանը հայտարարել է, որ համացանցում հայտնված Նովոսիբիրսկում ելույթի ժամանակ իր կողմից իշխանությունների քննադատության հոլովակն է տեղիք տվել, որ շատերը կարծեն, թե այդպիսով ինքը կսկսի քաղաքական կարիերա:

Գալկինը նաև կատակել է, թե ռուս չինովնիկները իրեն սկսել են այլ աչքով նայել, երբ Ուկրաինայի նախագահ է դարձել Զելենսկին: «Ուզում եմ խոստանալ, որ ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ: Մեզ մոտ Ուկրաինա չէ. մեզ մոտ կգնդակահարեն նախքան երդման արարողությունը»:

Analitik.am