Հայտնի է առողջության համար անվտանգ մանդարինների քանակը

Բժիշկները կարծում են, որ օրական կարելի է չորս մանդարին ուտել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու:

Ըստ բժիշկների՝ ամանորյա տոներին մանդարին ուտելու ավանդույթը լավ է, քանի որ այն ամրապնդում է իմունիտետը և հեռացնում է տոքսինները մարմնից:

«Մանդարին կարելի է ամեն օր ուտել՝ առանց քանակի չարաշահման»,- նշում են սննդաբանները:

Ձմռանն օրգանիզմին պակասում են վիտամիններ, որոնք կարելի է ստանալ  վիտամին C-ով հարուստ մրգերից:

Սննդաբանները խորհուրդ են տալիս մանդարին ուտել առավոտյան և կեսօրից մինչև երեկոյան 5-ը: Խորհուրդ չի տրվում ուտել մանդարին դատարկ ստամոքսին:

168.am