«Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը հանգստյան օրերին 350 մլն դոլարի եկամուտ է գրանցել առաջին ցուցադրության արդյունքում՝ գերազանցելով առաջին մասի կանխատեսումներն ու մեկնարկային ցուցանիշները:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, սիրված մուլտֆիլմի երկար սպասված շարունակությունը 15 մլմ ֆունտ ստերլինգ հավաքել Միացյալ Թագավորությունում և 127 մլն դոլար՝ ԱՄՆ-ում և Կանադայում:
2013-ին թողարկված առաջին մասը 93 մլն դոլարի եկամուտ էր գրանցել առաջին 5 օրվա ցուցադրության ընթացքում: Մուլտֆիլմի ընդհանուր եկամուտը կազմել էր 1.27 մլրդ դոլար:
Ըստ «Դիսնեյի»՝ նոր մասը ռեկորդ է սահմանել՝ գրանցելով անիմացիոն ֆիլմի մեկնարկային ցուցադրության ամենամեծ տվյալները: