5 սննդարար նյութ, որոնք կօգնեն խթանել քաշի նվազման գործընթացը

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական բարդ ու երկարատև լինել, սակայն մասնագետները նշում են, որ սննդակարգում որոշակի տարրերով հարուստը մթերքի ներառումը կօգնի խթանել այդ գործընթացը: Ընդ որում՝ այդ տարրերն առավել արդյունավետ կլինեն մարզումների ընթացքում սննդակարգում ներառելու դեպքում:

Մասնագետների խոսքով՝ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է խստորեն հետևել սննդակարգին և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Առաջին հերթին հարկավոր է սննդակարգում ներառել մանրաթելերով հարուստ մթերք, քանի որ դրանք շատ կարևոր են ոչ միայն քաշի նվազեցման, այլև առողջության պահպանման համար: Սա է պատճառը, որ նիհարել ցանկացողների սննդակարգը պետք է հարուստ լինի սերմերով, ընկույզներով, հատիկեղենով, մրգերով, խաչածաղկավոր ո կանաչ տերևավոր բանջարեղենով:

Բացի այդ, շատ կարևոր է նաև կալիումով հարուստ մթերքի գործածությունը, քանի որ այս տարրը նպաստում է քաշի նվազմանն ու մկանների վերականգնմանը, ինչպես նաև դուրս է բերում ավելորդ նատրիումն ու տոքսիններն օրգանիզմից: Ավելորդ քաշի դեմ պայքարում ամենակարևոր տարրերից է նաև կալցիումը, որը ոչ միայն ամրապնդում է ատամներն ու ոսկորները, այլև նվազեցնում է ճարպակալման հավանականությունը:

Ավելորդ կիլոգրամներից հնարավորինս արագ ազատվելու համար հարկավոր է անպայման սննդակարգում ներառել մագնեզիումով ու օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերք, քանի որ այդ տարրերց առաջինը փոխում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ երկրորդը՝ ճնշում է քաղցի զգացումը: Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է ամենօրյա սննդակարգում ներառել լոբազգիներ, յուղոտ ձկնատեսակներ և կտավատի յուղ: Ավելին՝ կտավատի յուղը կօգնի նաև մաքրել արյունատար անոթների պատերը. պարզապես հարկավոր է խմել այն ամեն առավոտ (ուտելուց առաջ) մեկական ճաշի գդալ:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org