Ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ոսկյա զուգարանակոնքը՝ զարդարված 40 815 հատ ադամանդով, հավակնում է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելուն

Շքեղ զուգարանակոնքերն այլևս սովորական երևույթ են բոլորի համար: Սակայն այս զուգարանակոնքի ստեղծմամբ այդ միտումը նոր մակարդակի է հասցվել: Այն կարող է համարվել Գինեսի ռեկորդների գրքի իրապես ամենատարօրինակ նմուշներից մեկը, գրում է luxurylaunches.com կայքը՝ ներկայացնելով ոսկյա զուգարանակոնք՝ պատված 40 815 ադամանդներով:

Նախորդ շաբաթ զուգարանակոնքը ցուցադրվել է Շանհայի առևտրային տոնավաճառում, և ակնկալվում է, որ այն կարող է արժենալ մոտ 1,3 միլիոն դոլար:

Այս բացառիկ զուգարանակոնքը ստեղծվել է Aaron Shum Jewelry-ի բրենդներից մեկի՝ Coronet-ի կողմից: Յուրահատուկ փայլի, ինչպես նաև զուգարանակոնքի վրա ամենաշատ ադամանդների շնորհիվ այն վստահորեն կներառվի Գինեսի ռեկորդների գրքում, գրում է աղբյուրը: Սակայն զուգարանակոնքը վաճառքի չի ներկայացվի, այն առավել շատ մարդկանց վայելելու հնարավորություն տալու համար կցուցադրվի ադամանդային արվեստի թանգարանում:

Նշենք, որ սա շուկայում եղած առաջին ոսկյա զուգարանակոնքը չէ: Տարեսկզբին «Ամերիկա» անվանումով ոսկյա զուգարանակոնքը գողացվել է Բլենհեյմի պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը: Ավելի վաղ՝ 2001 թվականին, Հոնկոնգից մի գործարար միլիոններ էր վատնել սանհանգույցի վրա, որում ոսկյա զուգարանակոնք էր տեղադրել: Այս մեկը նույնպես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 

Tert.am