Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2020»-ի Հայաստանի պատվիրակին կընտրի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով: Այս մասին Tert.am Life-ին հայտնեցին Առաջին ալիքից:
Հեռուստաընկերությունը սկսել է 3-րդ եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը: Այս եթերաշրջանում ևս երգիչները հանդես կգան իրենց երգերով:
Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 31-ը: Նախագիծը եթերում կլինի արդեն հաջորդ տարի:
Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունը «Դեպի Եվրատեսիլ»-ի միջոցով է ընտրել «Եվրատեսիլ 2017»-ի և «Եվրատեսիլ 2018»-ի ներկայացուցիչներին՝ Արծվիկին ու Սևակ Խանաղյանին: Արծվիկը անցել էր «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ, սակայն զբաղեցրել էր 18-րդ տեղը, իսկ Սևակը չէր անցել մրցույթի եզրափակիչ փուլ: