Բիլ Գեյթսը Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում զիջել է երկրորդ տեղը

Ֆրանսիական LVMH կորպորացիայի (միավորում է այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են՝ Louis Vuitton-ը, Moet-ը և Hennessy-ն) ղեկավար Բեռնար Առնոն Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ետևում թողնելով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսին:

70-ամյա Բեռնար Առնոյի կարողությունը գնահատվում է 107 միլիարդ դոլար, ինչը 200 միլիոնով ավելի է Գեյթսի կարողությունից: Առնոն նաև համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը:

Առաջին տեղում Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: Նրա կարողությունը գնահատվում է 112,3 մլրդ դոլար։ Բեզոսի տեղը վարկանիշում փոփոխության չի ենթարկվել նույնիսկ կնոջ հետ բաժանությունից հետո:

Image result for Bernard Arnault

Tert.am