Թրամփը «խանդում» է ԻՊ-ի առաջնորդի ոչնչացումից հետո հայտնի դարձած շանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով Սպիտակ տուն են տանելու շանը, որն օգնել է լիկվիդացնել ԻՊ-ի առաջնորդին:

««The New York Times»-ն օպերացիան ներկայացրել է հնարավորինս վատ: Ես սիրում եմ շներին, սակայն նրանք ամբողջ կատարած աշխատանքը վերագրել են շանը»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ միևնույն ժամանակ նշելով, որ շունն արժանի է գովասանքի խոսքերի:

Ավելի վաղ Թրամփն իր էջում հրապարակել էր շան լուսանկարը՝ նշելով, որ կենդանին հսկայական աշխատանք է կատարել ալ-Բաղդադաիի ոչնչացման գործում: