Առանց վիզայի ռեժիմ՝ Չինաստանի հետ․ նախագիծը պատրաստ է

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Ազգային ժողովին կներկայացվի նախագիծ` Հայաստանի և Չինաստանի միջև վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու մասին: Այն արդեն հաստատվել է կառավարությունում և առաջիկայում կներկայացվի նաև խորհրդարանի դատին:

Առհասարակ վերջին շրջանում հայ-չինական հարաբերություններն ավելի են զարգանում, և երեկ էլ խորհրդարանում մի քանի պատգամավորներ հանդիպում են ունեցել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ, որի ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատվել է վիզայի ազատականացված ռեժիմ ունենալու որոշումը:

Հավելենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, վերջին տարիներին Չինաստանից Հայաստան այցելուների քանակը կազմել է մոտավորապես 9 հազար, իսկ 2019 թ. այդ թիվը հասել է 14 հազարի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: