Խստիվ դատապարտում ու հանդուգն լկտիություն եմ համարում այս քարոզչությունը. Քահանա

Տեր Տաթեւ քահանա Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Միանում եմ հոգևոր եղբորս՝ Տեր Մարկոսին…

«Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ»։

Սա տրամաբանական շարունակությունն է այն բոլոր քայլերի, որոնք նախորդիվ հետևողականորեն իրականացվեցին։

Եվ դեռ ավելի գունավոր օրեր են գալու…

Խստիվ դատապարտում ու հանդուգն լկտիություն եմ համարում այս քարոզչությունը։

Եվ խնդրում եմ իմ այս էջի հետևորդներին պատասխանել, արդյոք դուք համաձա՞յն եք, որ մեր հայրենի պետությունը մեր իսկ վճարած հարկերից նման այլանդակության քարոզի համար միլիոններ ծախսի»: