Լոնդոնյան ռոբոտաշինական ընկերությունն առաջարկում է ցանկացողներին իրենց դեմքն արտոնագրել, որի մասնագետները կկարողնան օգտագործել հումանոիդ ռոբոտներ ստեղծելիս:
Ինչպես գրում է Oddity Central-ը, նման արտոնագրի դիմաց առաջարկում են 100 000 ֆունտ ստերլինգ վճարել ($130,000): Geomiq ընկերությունը ներկայում «բարի և սիրալիր» դեմքով կամավորի է փնտրում, որի դեմքը կարող է օգտագործվել հարյուրավոր ռոբոտների ստեղծման համար, որոնք կտարածվեն ողջ աշխարհում:
Ռոբոտը ներկայացվում է որպես «վիրտուալ ընկեր» և նախատեսված է տարեց մարդկանց օգնելու համար: Նոր ռոբոտի արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի: