Շնորհակալություն, Հայաստան. Քիմ Քարդաշյանը մեկնելուց առաջ հուզիչ գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել

Քիմ Քարդաշյանը մեկնելուց առաջ ուշագրավ լուսանկար է հրապարակել Մայր Աթոռից և շնորհակալական խոսք ուղղել Հայաստանին:

«Շնորհակալություն, Հայաստան, նման հիշարժան ուղևորության համար: Այնպիսի օրհնություն է երեխաներիս հետ միասին կնքվելը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի գլխավոր մայր տաճարում, որը երբեմն անվանվում է Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանը: Այս եկեղեցին կառուցվել է 303 թվականին»,- գրել է Քիմը սոցցանցում:  

Հիշեցնենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այս օրերին Հայաստանում էին գտնվում: Քիմը Երևանում մասնակցել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ ներկայացնելով իր հաջողության ուղին:

Այցելության առաջին օրը Քարդաշյան քույրերն ու Քիմի երեք երեխաները մկրտվել են Էջմիածնում:

Tert.am